Կլինիկական դեպքեր
Շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա (կլինիկական դեպքի նկարագրություն)
Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության անամնեզը` մոտ 5 ամիս է, երբ նկատել է գոյացություն շեքի շրջանում, վերջին ամսում նշել է գոյացության ինտենսիվ մեծացում, ցավեր և դժվարամիզություն: Մաշկը և տեսանելի լորձաթաղանթները նորմալ գունավորման են, լեզունմաքուր է, խոնավ: Զ/Ճ – 120/80մմ ս.ս., պուլս – 80զ/ր, ռիթմիկ, ջերմություն – 36,70C:
Զննման տվյալներով` արտաքին սեռական օրգանները զարգացած են արական տիպի, շեքի` առավելապես միզասեռական շրջանում, առկա էր մոտ 12,0 x 7,0սմ չափերի, անհարթ մակերեսով, պինդ-էլաստիկ կոնսիստենցիայի, համեմատաբար հստակ եզրագծերով, սահմանափակ շարժունակությամբ ուռուցքային գոյացություն, որի պրոյեկցիայով մաշկնանփոփոխ էր, շարժունակությունը` պահպանված: Ամորձիների չափերը և կոնսիստենցիան պահպանված են` հրված վեր: Աճուկային շրջանների շոշափումը մեծացած ավշահանգույցներ չի հայտնաբերել (նկ.1):
![]() |
![]() |
Նկար 1 |
Ռեկտալ մատնային հետազոտությամբ` ուղիղ աղու առաջային պատի պրոյեկցիայով նշված գոյացությունը անհարթ մակերեսով է, պինդ-էլաստիկ կոնսիստենցիայի, շարժունությունը` սահմանափակ, վերին սահմանը չի որոշվում, ուղիղ աղու լորձաթաղանթն անփոփոխ:
Կատարված հետազոտություններով` արյան ընդհանուր, կենսաքիմիական, սերոլոգիական հետազոտությունների տվյալները նորմայի սահմաններում են, ԷՍԳ – սինուսային ռիթմ, 80զ/ր: Կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական հետազոտություն` կրծքավանդակի օրգանները ռենտգեն նորմայի սահմաններում են:
ՈւՁՀ – որովայնի և կոնքի օրգաններն անփոփոխ են, հետորովայնամզային մեծացած ավշահանգույցներ չկան: Շեքի շրջանում առկա է մոտ 12,0 x 7,0սմ չափերի, անհարթ մակերեսով, համեմատաբար հստակ եզրագծերով ուռուցքային գոյացություն: Կոմպյուտերային տոմոգրաֆիա ն/ե կոնտրաստավորմամբ և ՄՌՏ – նշված 12,0 x 7,0սմ չափերի հյուսվածքային գոյացություննարտաօրգանային է, չի բացառվում հպում առնանդամի աջ ոտիկին և միզուկի սպունգանման հատվածի հետ (նկ. 2):
![]() |
![]() |
Նկար 2 |
Կատարվել է գոյացության միջշեքային տրեպան-բիոպսիա: Բիոպտատի հյուսվածաբանական հետազոտություն` նկարագրվել են չարորակ բջիջներ, սակայն հյուսվածաբանորեն գոյացության պատկանելիությունը հնարավոր չի եղել որոշել:
Ախտորոշվել է շեքի շրջանի արտաօրգանային գոյացություն:
Նախավիրահատական համապատասխան պատրաստումից հետո ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է շեքի գոյացության լայն հեռացում (նկ. 3): Ներվիրահատական ռևիզիայի տվյալներով` գոյացությունը մասնակիորեն զբաղեցնում էր m. bulbospongiosus-ը, m. ishchiocavernosus-ը, m. transversus perinei superficialis-ը: Գոյացությունը հպված էր առնանդամի ոտիկներին և միզուկի սպունգային հատվածին, դեպի վեր ճնշում էր m. transversus perinei profundus-ին, դեպի հետ` հետանցքային եռանկյան մկաններին, սակայն ներաճի նշաններ չկային (նկ. 3,4):
Նկար 3
Հյուսվածքային գոյացությունը հեռացվեց առողջ հյուսվածքների սահմաններում, մեկ ամբողջականությամբ` պահպանելով աբլաստիկայի կանոնները: Վիրահատության ընթացքում արյան կորուստը` մոտ 50մլ:
![]() |
![]() |
Նկար 4 |
Հյուսվածաբանական հետազոտություն – լիմֆոսարկոմա (նկ. 5):
![]() |
![]() |
Նկար 5 |
Հետվիրահատական շրջանում վերքը լավացել է առաջնային ձգումով, միզուկային կատետրը հեռացնելուց հետո միզարձակությունը ազատ է, անցավ:
Մենք չհայտնաբերեցինք գրականության մեջ լիմֆոսարկոմաների համար փուլավորման և տարբերակման դասակարգման պատշաճ համակարգ: Ընդհանուր առմամբ տվյալ դեպքում կիրառելի կարելի է համարել փափուկ հյուսվածքային սարկոմաներին վերաբերող հայտնի դասակարգման համակարգերը: Նմանատիպ գոյացությունների տեղային կրկնողության համար կարևորագույն կանխորոշիչ գործոն հանդիսանում է վիրաբուժական սահմանների վիճակը, իսկ մետասթազավորման համար` տարբերակման աստիճանը: Չկա միանշանակ կարծիք նաև նեոադյուվանտ կամ ադյուվանտ ճառագայթային և քիմիաթերապիայի վերաբերյալ: Կան տվյալներ ադյուվանտ ճառագայթային թերապիայի վերաբերյալ ոչ ադեկվատ վիրաբուժական սահմանների դեպքում: Տվյալ դեպքում ուռուցքի վիրաբուժական սահմանները եղել են ուռուցքային հյուսվածքից զերծ: Քիմիաթերապիան (դօքսոռուբիցին իֆոսֆամիդ սխեմայով) առաջարկվում է հիվանդության մետասթատիկ փուլոււմ: Բարձր դիֆերենցված ուռուցքների և տեղային կրկնողության դեպքերում քիմիաթերապիայի արդյունավետությունը ցածր է: Բուժման ավարտից հետո սահմանվել է դինամիկ հսկողություն (ընդհանուր կլինիկական և ՄՌՏ` տարեկան 2 անգամ մոտակա 5 տարում, իսկ այնուհետև տարեկան մեկ անգամ 5 տարի շարունակ):
Այսպիսով, շեքի շրջանի լիմֆոսարկոման համարվում է հազվադեպ հանդիպող չարորակ նորագոյացություն, որի նախավիրահատական ռադիոլոգիական ախտորոշումը վճռորոշ պետք է համարել դասակարգման և արմատական բուժում կազմակերպելու համար: Վիրահատությունը համարվում է բուժման հիմնական եղանակ ինչպես ոչ մետասթատիկ, այնպես էլ մետասթատիկ ուռուցքների դեպքում, իսկ վիրահատական սահմանների վիճակը վճռորոշ է որպես կրկնողության կանխորոշիչ գործոն (ըստ գրականության տվյալների): Հյուսվածաբանական կառուցվածքը և տարբերակման աստիճանը կարևորագույն դեր ունեն լիմֆոսարկոմայի մետասթատիկ պոտենցիալի որոշման գործում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Առյուծի հոշոտած ձեռքը տղամարդը մեկ տարի անց կարողանում է օգտագործել (լուսանկարներ). news.am Առյուծի հոշոտած ձեռքը տղամարդը մեկ տարի անց կարողանում է օգտագործել (լուսանկարներ). news.am](up/article/small/file_43432_1774801.jpg)
Ձեռքի ամբողջ մակերեւույթին ճանկերի եւ ատամների հասցրած հսկայական վերքեր, պոկված մկաններ, կտրված անոթներ… Վերքերը տեսնելով՝ Վարդանը մտածում էր, որ կամ կկորցնի ձախ ձեռքը, կամ չի կարողանա...
![](images/calendar.png)
![](images/calendar.png)
![Սրունքի կոտրվածքների օրթոպլաստիկ բուժման տակտիկան սրունքի բաց կոտրվածքով (GUSTILIO III C և МЕSS >10) հիվանդի ոտնաթաթի վերաանոթավորման դեպք Սրունքի կոտրվածքների օրթոպլաստիկ բուժման տակտիկան սրունքի բաց կոտրվածքով (GUSTILIO III C և МЕSS >10) հիվանդի ոտնաթաթի վերաանոթավորման դեպք](up/article/small/file_40953_1044944.jpg)
Սրունքի ոսկրերի բաց կոտրվածքով և փափուկ հյուսվածքային մեծ դեֆեկտով(Gustilio III ) հիվանդների վիրաբուժական բուժումը հանդիսանում է ժամանակակից վնասվածքաբանության արդիական խնդիրներից մեկը: Պլաստիկ վիրաբուժության...
![](images/calendar.png)
![Առյուծի կծելու հետևանքով վերին վերջույթի ծավալուն փափուկ հյուսվածքային և մկանային դեֆեկտով հիվանդի վերջույթի վերաանոթավորման հաջողված կլինիկական դեպք Առյուծի կծելու հետևանքով վերին վերջույթի ծավալուն փափուկ հյուսվածքային և մկանային դեֆեկտով հիվանդի վերջույթի վերաանոթավորման հաջողված կլինիկական դեպք](up/article/small/file_40791_9043682.jpg)
Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության արդիական և բարդ խնդիրներից է շարունակում մնալ գիշատիչ կենդանիների կողմից հասցված` կծած-պատռած վերքերի, փափուկ հյուսվածքային դեֆեկտների վիրահատական...
![](images/calendar.png)
![Ստորին շրթունքի քաղցկեղի կոմբինացված բուժում առանց դեմքի դեֆորմացիայի (Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք). oncology.am Ստորին շրթունքի քաղցկեղի կոմբինացված բուժում առանց դեմքի դեֆորմացիայի (Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք). oncology.am](up/article/small/file_39977_2845525.jpg)
Հիվանդը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն 2015 հունվարին ստորին շրթունքի քաղցկեղի T3N1M0 փուլում նեոադյուվանտ ճառագայթային բուժումից հետո ՌԴ-ից...
![](images/calendar.png)
![«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ուշագրավ վիրահատություն նորաբաց Անոթային վիրաբուժության բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ուշագրավ վիրահատություն նորաբաց Անոթային վիրաբուժության բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_39976_6049119.jpg)
‹‹Իզմիրլյան›› ԲԿ-ն համալրվել է ևս մեկ բաժանմունքով՝ Անոթային վիրաբուժության:Այն ղեկավարում է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 3 վիրաբուժական ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Վարդան Ոսկանյանը...
![](images/calendar.png)
![«Իզմիրլյան» ԲԿ վիրաբուժական բաժնում կատարվել է յուրօրինակ վիրահատություն՝ Տիգրան Դուրգարյանի մասնակցությամբ. izmirlianmedicalcenter.com «Իզմիրլյան» ԲԿ վիրաբուժական բաժնում կատարվել է յուրօրինակ վիրահատություն՝ Տիգրան Դուրգարյանի մասնակցությամբ. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_39975_4509341.jpg)
Պացիենտը` Մ. Ս., 64 տարեկան, ընդունվել է կլինիկա` լեղաքարային հիվանդություն նախնական ախտորոշմամբ: Պացիենտը գանգատվել է աջ թուլակողում անհանգստացնող հաճախակի ցավերից...
![](images/calendar.png)
Բանալի բառեր. ամորձու նորագոյացություն, Լեյդիգոմա, ամորձու ինտերստիցիալ բջիջների ուռուցք
Հայտնաբերվել է 193 հրատարակում (Medline) մեծահասակների շրջանում Լեյդիգոմայի 480 դեպքի վերաբերյալ, այդ թվում 3 աշխատանք՝ ընդհանուր առմամբ 90 հիվանդի վրա կատարված հետազոտությունների վերաբերյալ [1-6]...
Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին
Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն